Այսօր սպորտի միջազգային օրն է:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 6-ը հռչակվել է Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության։
ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող մարզադպրոցների և ֆեդերացիաների մարզական խմբերը Երևանի Հյուսիսային պողոտայում ժամը 15:00-18:00-ը կանցկացնեն վոլեյբոլի, սուսերամարտի, ծանրամարտի, բռնցքամարտի, սամբոյի, ձյուդոյի, շախմատի, բադմինթոնի, կարատեի, թաեքվոնդոյի, մարմնամարզության, բասկետբոլի և թենիսի ցուցադրական մրցելույթներ և սպորտային խաղեր։