Հասարակություն

Որոնք են ամենից հյուրընկալ տուրիստական շրջանները 

Որոնք են ամենից հյուրընկալ տուրիստական շրջանները 

Ռուսաստանի ամենից հյուրընկալ տուրիստական շրջանը Կամչատկան է (74%), որին հաջորդում է Դաղստանը (60%) եւ Ստավրոպոլյան երկրամասը (53%)։ Այս ռեգիոնների բնակիչներին տուրիստները չեն զայրացնում։ Նրանք միշտ ուրախ են հյուրերի համար, այս մասին վկայում են Superjob.ru-ի անցկացրած սոցհարցումները։

Միաժամանակ՝ տուրիստներից ամենաշատը հոգնել են Կրասնոդարի երկրամասի բնակիչները։ Այստեղ տուրիստների համար ուրախ են բնակիչների միայն 26 տոկոսը։ Տուրիստները զայրացնում են երկրամասի բնակիչների 38 տոկոսին, իսկ աղբը՝ 29 տոկոսին։ Տուրիստների համար առանձնապես ուրախ չեն նաեւ Ալթայի երկրամասի բնակիչները (39%), Ղրիմի (38%), եւ Կալինինգրադի մարզի բնակիչները (37%)։

Հիշեցնենք, որ այս տարվա համար ռուսների ներքին տուրիստական ամենից ցանկալի ուղղություններն են եղել Բայկալը՝ 38 տոկոս, Սանկտ Պետերբուրգը՝ 32 տոկոս եւ Ալթայը՝ 28 տոկոս։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image