Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին աջակցելու մասին, հաղորդում է Ynet-ը:
Ավելի վաղ Թել Ավիվի և Անկարայի միջև հարաբերությունների շարունակական սրման ֆոնին Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր, որ կառավարության հաջորդ նիստին կներկայացնի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծ:
Նրան խնդրել են պատասխանել Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ սպասվող քննարկման, ինչպես նաև անցյալում նրա կողմից ճանաչման արգելափակման մասին հարցին:
«Ես այն չեմ արգելափակել և միանշանակ աջակցում եմ», - նշել է Նեթանյահուն: