Իսրայելի Քնեսեթը շուտով հրատապ կարգով քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։
Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, հասարակական գործիչ Արտյոմ Չերնամորյանը
«Ողջ որը կապի մեջ էի Քնեսեթի քարտուղարության հետ ու այս շաբաթվա քննարկումների օրակարգի մեջ փոփոխություններ են մտցվել և հենց նոր ստացա տեղեկություններ, որ ստացվել էր հրատապ օրակարգային առաջարկ՝ «Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը Իսրայելի պետության կողմից» թեմայով
Պատգամավորներ Դան Իլոզի և Ակրամ Խասոնի կողմից
Պատասխանող՝ Գիդեոն Սաար, Իսրայելի Արտաքին գործերի նախարար։
Քննարկումը տեղի կունենա 1-3 օրերի ընթացքում։ Իմ կարծիքով, մեծ հավանականությամբ այն կքննարկվի հուլիսի 8-ին, բայց սա դեռ վերջնական չէ և իմ ունեցած տեղեկությունների վրա է հիմնված, որը դեռ հաստատված չէ պաշտոնապես»։
Հիշեցնենք, Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարն օրերս հայտնել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը կառավարությանը ներկայացնելու՝ իր առաջարկի մասին։ Ավելի ուշ հրեական պետության կառավարությունը միաձայն կողմ էր քվեարկել բանաձևին։