Քաղաքականություն

Ի՞նչ անել

Ի՞նչ անել

Ի՞նչ անել, երբ երկրի վարչապետը քաղաքացիական պատերազմի կոչ է հնչեցնում: Երկու բան կարելի է անել: Առաջին՝ միաժամանակ դիմել ՆԳՆ-ին և ԱԱԾ-ին, երկրորդ՝ ընդունել մարտահրավերը: Առաջինն այդ վարչապետի հարցերը ստերիլ եղանակով լուծելու ճանապարհն է: Իսկ երկրորդը… Չեմ էլ ուզում խոսել այդ մասին… Ունենալու ենք արյուն, զոհեր, վիրավորներ, անգամ՝ անթաղ դիակների կույտեր: Նկատի ունենանք նաև, որ երկրի վարչապետը ջինը բաց է թողել շշից և այն վերադարձնելու որևէ հնարավորություն չունի այլևս: Ոչ իր ասածից հետ կանգնելը, ոչ ներողություն խնդրելը, ոչ արձակուրդը երկարացնելն ու հանրության աչքից տևական ժամանակով կորչելը հարցի լուծում չեն: Կրկնում եմ՝ կա երկու ճանապարհ՝ կամ մենք նրան տանում ենք դատախազի մոտ, կամ նա մեզ՝ մորգ:

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը երեք լեզվով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն, գրել է.

«Վարչապետի պաշտոնը բացահայտ չարաշահող ՔՊ կուսակցության ղեկավարն իր սադրիչ քայլերով, թշնամանքով լի բառապաշարով ակնհայտորեն բախում է հրահրում։ Անկասկած է, որ նա է կրում այդ անօրինական, եկեղեցահալած ու հակաքրիստոնեական արարքների և դրանց հետևանքների համար պատասխանատվությունը: Ու քանի որ միայնակ չի կարողանա իրականացնել իր ապօրինի մտադրությունները, հավաքագրում է «համախոհներ» և հետո նրանց վրա էլ գցելու է մեղքն ու պատասխանատվությունը: Նրա հետ ամեն ինչ պարզ է:

Այս ամենը պետք է գիտակցեն իրավապահ ու պետական մյուս մարմինները` նրա անօրինական արարքների մասնակիցը չդառնալու համար: Առաջնահերթ, այս մարմիններին է նա փորձելու օգտագործել իր անօրինական մտադրությունների իրագործման համար»:

Վերջին պարբերությունից ենթադրում եմ, որ Արման Թաթոյանը ՔՊ-ի ղեկավարի հարցերը խաղաղ ճանապարհով, այսինքն՝ իրավապահների միջոցով լուծելու կողմնակից է: Ողջունելի է, իհարկե: Բայց դրա հետ մեկտեղ անհասկանալի է գործող ՄԻՊ-ի լռությունը: Ես չգիտեմ՝ Անահիտն, արդյոք, կո՞ղմ է, որ իր ընկերուհի դատախազը ՔՊ ղեկավարի ձեռքերն ոլորի և տանի ուր որ անկ է՝ տեղիք չտալով անխուսափելի բախումների: Հետևաբար, մնում է, որ մենք էլ հետևենք Արման Թաթոյանի օրինակին և հավաքաբար դիմում գրենք իրավապահ մարմիններին՝ կամ գնում եք վարչապետի տուն, խուզարկում և իրեն բերման ենթարկում, կամ մենք վերջնականորեն համոզվում ենք, որ դուք Նիկոլ եք, ու թացը խառնվում է չորին: Եվ չփորձեք, հանկարծ, այնպես ներկայացնել, թե ՔՊ-ի ղեկավարը Էջմիածնի կենտրոնական հրապարակում խաղաղ հանրահավաքի (իր բառով՝ հոգևոր) կոչ է արել: Չկա այդպիսի բան: Նա իր կյանքի նպատակն է հռչակել Վեհարանը Կաթողիկոսից ազատելը և այդ, այսպես կոչված, «հոգևոր մեծ հավաքը» ոչ այլ ինչ է, եթե ոչ Մայր Աթոռի և Վեհարանի վրա ՔՊ-շնիկների գրոհի նախապատրաստություն: Նախադեպն էլ, ինչպես գիտեք, կա, ընդ որում հենց ձեր՝ իրավապահ մարմիններիդ մասնակցությամբ: Եվ ուրեմն, երբ հետո բախումներ լինեն, չասեք, թե ինչպես եղավ, որ այսպես եղավ:

Արդյո՞ք դատարկ ձեռքերով կլինեն այդ օրը ՔՊ-շնիկները: Ես խիստ կասկածում եմ: Նրանց ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքն անձամբ է առաջնորդելու եկեղեցու և Կաթողիկոսի դեմ պայքարը, իսկ դա նշանակում է, որ նրա կողքին է լինելու ինչպես զինված «ախրանկան», այնպես էլ ՔՊ-ական օլիգարխների զինված հրոսակախմբերը: Ի՞նչ կարող է անել սրանց դեմ Էջմիածնի և հարակից բնակավայրերի անզեն աշխարհազորը: Այս հանգամանքն է այսօր ուժ տալիս ՔՊ-ի ղեկավարին: Մտածում է՝ ուժն ունեմ, խելքն ի՞նչ եմ անում…
Այս ծանր մտքերի մեջ էի, որ մեր հարևան Շմավոնը դուռը թակեց:
-Ի՞նչ կա, Շմավոն:
-Հնարը գտել եմ:
-Ի՞նչ հնար:
-Դե էն, էլի, եթե ՔՊ-ն փորձի զինված ասպատակության ենթարկել Մայր աթոռը:
-Ի՞նչ ես առաջարկում:
-Առաջարկում եմ ժողովրդին այդ «հոգևոր հանրահավաքին» տանել պատրաստված:
-Այսինքն…
-Բայց ի՞նչ անհասկացող ես… Ասում եմ՝ թող ժողովուրդը գա եղանով, գերանդիով, փոցխով, բահով… Ում տանն ինչ կճարվի՝ լինգ, քլունգ, չագուճ, բիզ, պարան…
-Կարծում ես բանը դրան կհասնի՞, Շմավոն:
-Բանը բանից անցել ա, դու հարցնում ես կհասնի՞…
-Սպասիր, Շմավոն ջան, դեռ հույս կա, որ մեր իրավապահ մարմինները բախումներ թույլ չեն տա:
-Էդ ո՞նց, անցյալ անգամ իրենք չմտա՞ն Մայր Աթոռ:
-Այո, իրենք մտան, բայց հետո զղջացին, ամոթից գետինն էին մտնում: Այս անգամ նրանց գուցե հաջողվի վնասազերծել ՔՊ-ի առաջնորդին:
-Ո՞ւմ, Նիկոլի՞ն…
-Այո, Նիկոլին: Արման Թաթոյանի գրածը կարդացե՞լ ես:
-Չէ:
-Նույն բանը երեք լեզվով գրել է, ո՞րը տամ:
-Հայերենը…
-Առ, կարդա:

Հ.Գ. Անկեղծ ասած՝ հույս ունեմ, որ Էջմիածնի «հոգևոր ոչխարահավաքը» չի կայանա: Ինչո՞ւ… Նախ՝ կապիտուլյանտը համապատասխան հետույք չունի այսպիսի ծանր գործը ֆիզիկապես առաջնորդելու և ապա՝ Հայաստանում այլևս երկոտանի ոչխար չի մնացել, որ մի հատ էլ ոչխարահավաք կազմակերպեն: Այսքան բան: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image