«Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ ապրիլի 26-ին կկայանա «Ծաղկունք» միջազգային 7֊րդ փառատոնը։ Փառատոնը հետաքրքիր ու հարուստ ծրագրով հանդես կգա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Յուրահատուկ կատարումներով հանդես կգան հայտնի պարային անսամբլներ և երգչախմբեր Գերմանիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Ռուսաստանից ու Հունաստանից։