Այլ

Օպերայի դերասանները գործադուլ են հայտարարել․ պահանջում են աշխատավարձի բարձրացում

Օպերայի դերասանները գործադուլ են հայտարարել․ պահանջում են աշխատավարձի բարձրացում

Փարիզի՝ Բաստիլի օպերայի թատրոնի դերասանները գործադուլ են հայտարարել։ Նրանք պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձները։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Figaro պարբերականը։ Համաձայն հրապարակման, գործադուլի պատճառով հետաձգվել է «Սիրահարված Հերակլեսը» օպերան։ Սա արդեն հինգերորդ անգամն է, որ ներկայացում է չեղարկվում՝ վերջին երկու ամսվա ընթացքում։ Ավելի վաղ էլ՝ չեղարկվել են «Ռոմեո եւ Ջուլյետ» եւ «Սաթյագրախի» ներկայացումները։

Նշենք, որ օպերային ներկայացումների չեղարկումները լուրջ ֆինանսական հարված են հասցնում թագրոնին։ Օրական կտրվածքով՝ թատրոնը կորցնում է 500 հազար եվրո՝ ներկայացումների չեղարկման պարագայում։ Գործադուլը հայտարարվել է այն պատճառով, որ Արհմիությունը չի համաձայնել թատրոնի ղեկավարության եւ անձնակազմի միջեւ ստորագրման համար նախատեսված նոր աշխատանքային պայմանագրերի հետ։ Աշխատավարձների նոր համակարգը, ըստ Արհմիության, 500 աշխատակցի բարեկեցությանը լուրջ հարված է հասցրել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image