Միջազգային

Զոհերի թիվն աճում է, վիրավորների մեջ հայեր էլ կան

Զոհերի թիվն աճում է, վիրավորների մեջ հայեր էլ կան

Վենեսուելայում գրանցված երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1430-ի։ Այս մասին հայտնել է երկրի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։
Երկրաշարժերից հետո ողջ մնացածներին որոնելու և փրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Վենեսուելա է ժամանել 1600 օտարերկրյա փրկարար։ Այս պահին դեռևս 51 հազար մարդ դեռևս համարվում է անհետ կորած։

Հիշեցնենք` հունիսի 25-ին Վենեսուելայում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ առաջինը` 7.2 մագնիտուդով, երկրորդ՝ 7.5։ Դրանից հետ գրանցվել է շուրջ 30 հետցնցում։
Աղետի հետևանքով բնակելի շենքեր և ենթակառուցվածքներ են փլուզվել, ավերվել են բուժհաստատություններ, փակվել է երկրի գլխավոր օդանավակայանը։

Հավելենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից ավելի վաղ հայտնել էին, որ երկրաշարժերի հետևանքով նաև հայերին պատկանող տներ են փլուզվել, կան նրանց շրջանում վիրավորներ և անհետ կորածներ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image