Հարցազրույց

«Հրապարակ». Թող ինձ տանեն բանտ, սրբազաններին ազատ արձակեն

«Հրապարակ». Թող ինձ տանեն բանտ, սրբազաններին ազատ արձակեն

Նիկոլ Փաշինյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու պահանջին է միացել նաեւ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Այս մասին արցախահայությունն իմացել է միայն նոյեմբերի 27-ին, երբ հրապարակվել էր տեսանյութ, որտեղ Վեհափառի դեմ դուրս եկած բարձրաստիճան հոգեւորականները` եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ, հանդիպում-քննարկում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղի ունեցածը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել արցախցիների շրջանում: Եկեղեցու դեմ դուրս եկած 10 եպիսկոպոսներից հասարակությունն ամենաշատը բարկացած է Արցախի թեմի առաջնորդի վրա: Արդեն քանի օր է՝ մարդիկ պահանջում են, որ Վեհափառը կարգալույծ անի վերջինիս: Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի տարեց մայրը` Լիդա Առուշանյանը, մեզ հետ զրույցում արտասվեց՝ տարակուսելով, թե ինչպես կարող էր Արցախի թեմի առաջնորդը նման քայլի դիմել։

- Նա, հավանաբար, միշտ էլ այդպիսին է եղել, ուղղակի գաղտնի է եղել մեզ համար, կամ էլ փողով ուղեղը կերել են, ինչը եւս փաստում է այն մասին, որ նա միշտ էլ եղել է այդքան ստոր: Փողը գիտե՞ք, թե ինչ է անում մարդկանց, ոնց է փչացնում, թեպետ պատերազմի օրերին ես մի քանի տեղից լսեցի, որ փախել եկել է Երեւան, որ մորթին փրկի: Այն ժամանակ պետք է բարձրաձայնեին դրա արածները եւ խայտառակ անեին: Դրա նմանները քիչ չեն: Կաթողիկոսը նրան պետք է անհապաղ կարգալույծ անի, ես ծայրահեղական մարդ եմ, չեմ ուզում ավելի վատ բաներ ասել, կարգալույծը նվազագույն բանն է, որ պետք է անեն նրան: Նրան պիտի վռնդեն եկեղեցուց:

- Փաստացի, Գարեգին Բ կաթողիկոսն այն՝ մեր ժամանակներում հազվադեպ հանդիպող անձանցից է, որն ամեն հնարավոր հարթակ օգտագործում է Արցախի եւ արցախցիների մասին խոսելու համար: Վեհափառը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Արցախի էջը չի համարում փակված, պայքարում է ամեն գնով եւ փաստացի Արցախի թեմն էլ այդ նպատակով է պահպանել։ Իսկ թեմի առաջնորդն անցել է մի մարդու կողմը, որն Արցախը հանձնել է, ուրացել է, Արցախի էջն էլ փակել է` վերջնականապես:

- Վեհափառը դրան արժանի չէր: Ինչքան կարողանում է, անում է, ամեն ինչ հենց դրանից էլ սկսվեց: Արտասահմանում խոսեց Արցախի մասին, սրանք էստեղ կատաղեցին` այս թափթփուկները: Բոլոր նրանք, ովքեր անցել են Նիկոլի կողմը, ի սկզբանե էլ եղել են նիկոլական: Դե թող ինձ ինչ-որ մեկն ասի՝ Նիկոլի մասին մի դրական խոսք ասա, դանակը վզիս դնեն, ես չեմ կարող ասել՝ Նիկոլը լավն է կամ Նիկոլը ճիշտ է։ Ոչ: Նիկոլը մեր թշնամին է, ես որ հիշում եմ, թե Նիկոլի պատճառով ինչեր եմ կորցրել, խելագարվում եմ, ո՞նց կարող է Նիկոլը ճիշտ լինել: Սրբազաններին մտցրել է բանտ: Խելագարվում եմ այդ մտքից: Թող ինձ տանեն բանտ, սրբազաններին ազատ արձակեն: Տանը վեր ընկած, ես ո՞ւմ եմ պետք, ինձ տարեք բանտ, սրբազաններին ազատ արձակեք: Ես ամեն ինչ կորցրած մարդ եմ, էլ կորցնելու ոչինչ չունեմ:

- Եթե հոգեւորականները սկսեն դավաճանել Եկեղեցուն, հնարավո՞ր է Փաշինյանն այս հարցում հաջողություն ունենա:

- Վախենամ, որ հա: Եթե էսպես շարունակվի, լեզուս պապանձվի, բայց Եկեղեցին էլ են իրենցով անելու: Մենք շատ ենք Աստծուց հեռացել, պիտի մոտենանք, որ մեր գործերը հաջողվի, պիտի համախմբվենք, թե չէ՝ ես վախենում եմ, որ լավ տեղ չենք գնում: Կողքներս մարդ չի մնացել, բոլորին բանտարկել են: Մի ամբողջ ազգի են կոտորում, ոչ մեկի վեջը չէ: Ով չի ալարում, մեր դեմ խոսում է: Ահավոր նյարդայնանում եմ, որ լսում եմ հետեւյալ խոսքերը` երկու կողմին կոչ ենք անում հանդարտվել: Այ անասուններ, մենք ի՞նչ ենք անում, որ մեզ հանդարտվելու կոչ եք անում: Ո՞վ է տեսել կոտորողին ու զոհին դնեն հավասար հարթության վրա, ապշել կարելի է:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image