Սահմանադրական դատարանն օրերս հրապարակել էր ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը։ Հիշեցնենք, որ քաղաքական ուժերից 7-ը դիմել էր ՍԴ՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները։
Այսօր Սահմանադրական Դատարանը հրապարակել է ամբողջական որոշումը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ գործով։