Այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությունն աչքի է ընկնում գոլառատությամբ եւ այդ առումով ռեկորդային է։ Արդեն խփվել է 177 գոլ։ Նախորդ ռեկորդային Առաջնությունը 2022 թվականին է եղել՝ Քաթարի առաջնության ժամանակ, երբ խփվել էր 172 գոլ։
Հիշեցնենք, որ այս տարվա Մունդիալը ընթանում է Միացյալ Նահանգներում, Կանադայում եւ Մեքսիկայում։ Այն կավարտվի հուլիսի 19-ին։ Մասնակցում է 48 թիմ։