2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական որակավորման F խմբի վերջին տուրում Պորտուգալիայի և Հայաստանի հավաքականների միջև կայանալիք հանդիպման համար նշանակվել է բոսնիական մրցավարական անձնակազմ։ Խաղի գլխավոր մրցավարի պարտականությունները կկատարի Իրֆան Պլեյտոն։ Նրան կօգնեն եզրային մրցավարներ Սենադ Իբրիսիմբեգովիչը և Դավոր Բելյոն։
Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Միլոշ Գիգովիչը։ Տեսողական կրկնության համակարգի (VAR) աշխատանքը վերահսկելու են իտալացի մասնագետներ Ջանլուկա Աուրելիանոն և Դանիելե Պատերնան։