Երկար ամիսներ քննարկվող թեման՝ աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների շահագործումն արգելելու մասին, կարծես հանգուցալուծվել է։ Երեկ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հաղորդագրություն տարածեցին այդ մասին։ Հաղորդագրությունում ասված է, որ աջ ղեկ ունեցող մեքենաների շահագործումը կթույլատրվի, սակայն 2018 թվականի ապրիլի 1-ից հետո ներկրվածները չեն կարողանա դրանք շահագործել։ Այսինքն՝ մարդկանց չեն պարտադրում ազատվել արդեն ձեռք բերված աջ ղեկ ունեցող մեքենաներից, բայց արգելում են ապրիլի 1-ից հետո նման մեքենաներ ներկրել, ձեռք բերել ու շահագործել։ Տրանսպորտի նախարարությունը մասնավորապես հայտնում է․ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթեւեկությունը: Այդ իսկ պատճառով նախագծով առաջարկվում է թույլատրել մինչեւ 2018թ․ ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը: Սրանից բխում է, որ մինչեւ 2018թ․ ապրիլի 1-ը ՀՀ ներկրված տրանսպորտային միջոցների նկատմամբ նշված սահմանափակումները չեն գործում: Այսինքն՝ աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների այսօրվա սեփականատերերին չի արգելվի հետագայում եւս շահագործել իրենց մեքենաները: Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման արգելքի մասին ՀՀ օրենսդրական փոփոխությունների նախագիծը մշակվել եւ ամբողջացվել է ճանապարհային երթեւեկության անվտանգության տեսանկյունից շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից ձեւավորված հանձնաժողովի քննարկումների արդյունքում»:
Մի բան պարզ է, որ այս որոշումն ուղղված է աջ ղեկ ունեցող մեքենաների ներկրում իրականացնողների դեմ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ մեքենաներն ավելի մատչելի են, եւ դրանց ներկրմամբ զբաղվում են ցածր կենսամակարդակ ունեցող, ոչ էլիտար ներկրողները, որոնք աշխարհի տարբեր ծայրամասերից, հատկապես՝ Ճապոնիայից, աջ ղեկով մեքենաներ են պատվիրում, դրանք գնում Փոթիի նավահանգստից, տեղափոխում Հայաստան եւ ամեն մեկի մեջ մի 300-400 դոլար փող աշխատում։ Աջ ղեկ ունեցող մեքենաները ե՛ւ մատչելի են, ե՛ւ կարելի է ավելի թարմ ու նոր թվերի մեքենաներ բերել։
Այստեղ խնդիրը նաեւ այն է, որ, նախ, այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու են աջ ղեկով մեքենաները հայտնվել կառավարության ուշադրության կենտրոնում․ ոչ մի թիվ կամ փաստ չնշվեց, թե աջ ղեկով մեքենաների հետ կապված ինչքան վթարներ են տեղի ունեցել, եւ չհիմնավորվեց, թե դրանք ինչով են վտանգ ներկայացնում մեզ համար։ Երկրորդը՝ եթե աջ ղեկը վնասակար է, վտանգավոր, ապա ինչո՞ւ են թույլատրում մինչեւ 18 թվի ապրիլի 1-ը ներկրված մեքենաները վարել։ Մանավանդ՝ դրանք քիչ չեն․ ըստ ՃՈ-ի՝ մոտ 35 հազար նման ավտոմեքենա է շահագործվում Հայաստանում։
**Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ**