Վրաստանը մայիսին Հայաստանից գնել է 218,2 տոննա ծաղիկ, ինչը ռեկորդային ամսական ցուցանիշ է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալները։
Նշվում է, որ մայիսին Հայաստանից Վրաստան ծաղիկների և կոկոնների ներմուծումը կազմել է 218,2 տոննա, որի արժեքը կազմում է 749,9 հազար դոլար։ Դա 2,9 անգամ գերազանցում է նախորդ տարվա մայիսի ցուցանիշը։ 2026 թվականի ապրիլի համեմատ ներմուծումն աճել է 89%-ով՝ հասնելով ռեկորդային բարձր ցուցանիշի։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր ընթացիկ տարվա մարտին՝ 128,9 տոննա։
Հայաստանից ներկրված ծաղիկները չեն վերաարտահանվում։ Անցյալ ամիս Վրաստանը արտաքին շուկաներ այդ կարգի ապրանք չի մատակարարել։
Ընդհանուր առմամբ, մայիսին Վրաստանը գնել է 341,7 տոննա ծաղիկ։ Հայաստանից բացի, ներկրվել են ծաղիկներ նաև Էկվադորից (89,3 տոննա), Նիդեռլանդներից (գրեթե 10 տոննա):
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից Ռուսաստան ծաղկային արտադրանքի ներմուծումը: