Խմբագրի կողմից

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Մանկապղծության դե՞պք է բացահայտվել, սկսում ենք հետաքրքրվել երեխաների իրավունքներով, անապահով ընտանիքներում երեխաների կյանքի պայմաններով, խնամքի հաստատություններում տիրող վիճակով:

Բուհում կաշառակերության դե՞պք է բացահայտվել` սկսում ենք խոսել բուհական կրթության որակի, դասախոսների կոռումպացվածության, ուսանողների, նոր սերնդի` ուսման հանդեպ անտարբերության մասին:

Ջրհեղե՞ղ է եղել` սկսում ենք հետաքրքրվել, թե գետերի հուներն ինչու չեն մաքրվում, ինչու արգելապատնեշներ կառուցված չեն, համայնքներում ինչու կանխարգելիչ աշխատանքներ չեն իրականացվել նախապես:

Գյուղատնտեսական մթերքները Ռուսաստանը չի՞ ընդունում՝ դեմքով շրջվում ենք դեպի գյուղ, գյուղացուն հարցնում ենք` ինչո՞վ եք ապրելու, սկսում ենք պարզել` ինչո՞ւ այլընտրանքային շուկաներ այս տարիներին պետությունը չի գտել, որ մեր արտադրանքը մնացել է մեկ` ռուսական շուկայի հույսին: Վերջապես` ո՞ր «խելացի» ուղեղի արդյունքում փակվեց գյուղատնտեսության նախարարությունը, երբ մենք ագրարային երկիր ենք համարվում, եւ արտահանման ենթակա ապրանքների մեջ մեծ տոկոս է կազմում գյուղացու արտադրանքը:

Հիմա եկել է վայրի կենդանիների պահման ու կեցության հարցերով հետաքրքրվելու ժամանակը: Գագիկ Ծառուկյանի թանկարժեք առյուծին միտումնավոր, թե անզգուշությամբ անկման հասցնելը մեզ ստիպեց, որ հետաքրքրվենք, թե ինչ է կատարվում այդ ոլորտում: Նաեւ՝ թե ինչպես են խնամում եւ բուժում կենդանիներին, ինչ վիճակում է Երեւանի կենդանաբանական այգին: Իհարկե, նաեւ անդրադառնալ այն սադիզմին, որով պատժում են ոչ միայն մարդուն, այլեւ անմեղ էակներին` առյուծներին, այդ մարդուն ցավ պատճառելու համար:

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

×
Gallery Image