Քաղաքականություն

ՌԴ-ի համար կարևոր է Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումը․ Նարիշկին

ՌԴ-ի համար կարևոր է Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումը․ Նարիշկին

Մոսկվան հույս ունի պահպանել Երևանի հետ բարիդրացիական հարաբերությունները և զարգացնել համագործակցությունը։ Այս մասին «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Մեր՝ Ռուսաստանի համար, կարևոր է, որ երկու երկրների միջև, այնուամենայնիվ, պահպանվեն բարի հարաբերությունները, զարգանա համագործակցությունը, և բոլոր ուղղություններով՝ տնտեսական, հումանիտար, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում, զարգանա փոխգործակցությունը»,- ասել է Նարիշկինը։

«Մենք ակնկալում ենք, որ հենց այդպես էլ կլինի»,- ընդգծել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image