Քաղաքականություն

Փաշինյանն իրավահաջորդ է փնտրում

Փաշինյանն իրավահաջորդ է փնտրում

Փաշինյանը փնտրում ու չի գտնում այն մարդուն, որին հնարավոր կլինի վստահել իր օրերում այսքան զոհ, տարածքային կորուստներ ու ավեր տեսած երկրի կառավարումը: Փաշինյանի հոգը, սակայն, երկիրը չէ, էս մի բուռ ժողովուրդը չէ, ոչ էլ իր քանդածը շտկող իրավահաջորդ է փնտրում: Նրան պետք է մեկը, որ իր հետույքը կազատի անլուր տանջանքներից, իսկ իրեն՝ այս ամենի պատասխանատվությունից: Դուք այդպիսի մեկին ճանաչո՞ւմ եք: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան էշ պիտի լինի այդ մեկը, որ հանձն առնի Փաշինյանին պատասխանատվությունից ազատելու գործը: Իմ կարծիքով՝ մեզանում այդպիսի մարդ ուղղակի չկա:

Ոտքից գլուխ կոռումպացվածի ի՞նչը փրկես, հողատու դավաճանին, ուրացողին ինչպե՞ս փրկես, հանուն ինչի՞ փրկես մեկին, որի իշխանության օրերին քանդվել է տառացիորեն ամեն բան՝ մարդկային հարաբերություններից մինչեւ հայրենիք ու հայրենասիրություն, մարդկանց տներից մինչեւ Աստծու տուն… Բայց Փաշինյանը տենդի մեջ փնտրում է այդ մարդուն: Ով ուզում է լինի, ում շունն ուզում է լինի, միայն թե երաշխիքներ տա իրեն, որ չի հետապնդի, չի բռնի, չի դատի, թալանը ձեռքից չի առնի եւ, ամենակարեւորը՝ հանդիսավոր պայմաններում մի պատի տակ իրեն չի թրխկացնի:
Շատ խոսվեց այն մասին, որ եկեք՝ իմպիչմենտով հեռացնենք Փաշինյանին: Բանը հասավ այնտեղ, որ ընդդիմությունը նույնիսկ թեկնածու չառաջադրեց, որը ստերիլ եղանակով Փաշինյանից ընդուներ իշխանությունը: Ի՞նչ ստերիլ եղանակ, ի՞նչ քաղաքական ճանապարհ… Ես չգիտեմ մեկին, որ կհամաձայնի Փաշինյանի հետ խորհրդակցել վերջինիս հեռացման պայմանների շուրջ: Մի մարդ միայն արձագանքեց իմպիչմենտի գաղափարին՝ Էդմոն Մարուքյանը:

Թե բա՝ դավայ, իմպիչմենտ անենք, ես ընդունելի թեկնածու եմ ՔՊ-ի կողմից: Էդմոն, այսօր Հայաստանում եփած հավին էլ է հասկանալի, որ Նիկոլի կողմից ընդունելի կարող է լինել միայն Նիկոլ-2-ը, այսինքն՝ ավելի խայտառակ մեկը, որը վիզ կվերցնի Նիկոլի հետույքն այս մեծ ք. ից հանելու «սուրբ» գործը: Դու կարո՞ղ ես Նիկոլին խոստանալ անհոգ ծերություն Ֆրանսիայում կամ Կանադայում: Չեմ բացառում, որ գուցե խոստանաս, բայց, արդյոք, կարո՞ղ ես Նիկոլին ապահովության երկաթյա երաշխիքներ տալ: Ինձ հակառակը մի համոզիր, Էդմոն Մարուքյան, դու այդքան էշ չես կարող լինել:

Նիկոլը հենց այնպես չէր ասում՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: Հիմա մի այնպիսի իրավիճակ է, որ մենք պետք է հակառակն ապացուցենք՝ դու չես լինի վարչապետ, եւ Հայաստանը կլինի: Ինչպե՞ս… Այդ մասին շատ է խոսվել: Փողոցով եկածը փողոցով պիտի գնա… Կարող եմ զարգացնել այս թեզը՝ դավաճանը դավաճանի մահով պետք է սատկի, հային խեղճացնողը հայի թշնամիների կողքին պետք է պառկի, Աստծո տունն ապականողը Աստծուց պետք է իր պատիժը ստանա, ժողովրդի արյունն ուրացողը արյամբ պետք հատուցի: Ուրիշ էլ ի՞նչ ասեմ: ԱԱԾ-ի պադվա՞լ: Դա երանություն պետք է թվա այս ճիվաղին, որ, օգտվելով աշխարհաքաղաքական իրավիճակներից, մի ողջ երկիր դարձրեց կապիտուլացված «չուլ», մի ողջ ժողովրդի դարձրեց դեգերող ամբոխ… Հետնախորշերից հանեց իր նման ոջլոտներին ու ազգի մարգարիտները շաղ տվեց նրանց ոտքերի տակ՝ ահավասիկ, երկրի իշխաններն այսօր դուք եք…

Հասկանում եմ, վիճակն անտանելի է, բայց այլ ելք, քան Նիկոլին բռնի ուժով հեռացնելն է, չկա: Նիկոլ ամենափրկիչը վաղուց է մեռել: Այսօր նա Նիկոլ լուսավորիչ է խաղում, վաղն էլ մի ուրիշ կերպարի մեջ կմտնի: Նրա մորթու տակ, սակայն, վախից կուչ եկած գազանն է: Նա ժամանակ է շահում, նա տենդագին փնտրում է իր փրկչին՝ իր իրավահաջորդին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image