Միջազգային

Վենեսեուելայում սարսափելի երկրաշարժեր են գրանցվել, բազմաթիվ զոհեր կան

Վենեսեուելայում սարսափելի երկրաշարժեր են գրանցվել, բազմաթիվ զոհեր կան

Վենեսուելայում տեղի են ունեցել երկու հզոր երկրաշարժեր՝ մեկը հյուսիսային, մյուսը՝ կենտրոնական շրջաններում։

Վենեսուելայի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է Կարակասում բնակելի շենքերի և այլ կառույցների փլուզման մասին։ Նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը երկրում հայտարարել է արտակարգ դրություն։ Նա հայտարարել է, որ Կարակասի օդանավակայանը փակվել է երկրաշարժի պատճառով։ Ռոդրիգեսի խոսքով՝ երկու հզոր երկրաշարժերին հաջորդել է 20 հետցնցում, հաղորդում է Deutsche Welle-ն։

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) կանխատեսել է, որ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը կարող է կազմել 10,000-ից մինչև 100,000։ Վենեսուելայի իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն հայտնել զոհերի մասին։

Երկիրը նախ հարվածել է 7.2 մագնիտուդով երկրաշարժը, որին մեկ րոպեից էլ քիչ անց հաջորդել է մեկ այլ՝ 7.5 մագնիտուդով մեկ այլ ստորգետնյա ցնցում։ Առաջին երկրաշարժի էպիկենտրոնը, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 18:00-ին, գտնվել է Մորոն քաղաքից մոտավորապես 28 կիլոմետր դեպի արևմուտք, որը գտնվում է երկրի Կարիբյան ծովի ափին, Կարակասից մոտավորապես 168 կիլոմետր հեռավորության վրա։

Հաջորդող երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մորոնից 16 կիլոմետր հեռավորության վրա, 10 կիլոմետր խորությամբ։

Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելլոն հայտնել է, որ հրշեջները և ոստիկանությունը արձագանքում են ավերածությունների հետևանքներին՝ «բոլոր հասանելի միջոցներով»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image