Միջազգային

Ճապոնիայում սարսափելի բնաղետ է․ տասնյակ տուժածներ կան

Ճապոնիայում սարսափելի բնաղետ է․ տասնյակ տուժածներ կան

Ճապոնիայում «Չանմի» թայֆունի հետևանքով 23 մարդ վիրավորվել է, հայտնում է երկրի գ;խավոր հրշեջ վարչությունը, որն ԱԻՆ գործառույթներ է կատարում։

Բնաղետի հետևանքով մարդիկ են տուժել Ճապոնիայի հարավային, հարավարևմտյան և արևմտյան վեց պրեֆեկտուրաներում։ Առավել ծանր իրավիճակը Օկինավա պրեֆեկտուրայում է, որտեղ 17 բնակիչ վիրավորվել է, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում։

Թայֆունն այժմ Խաղաղ օվկիանոսով շարժվում է Ճապոնիայի գլխավոր Հոնսյու կղզու կողքով՝ 45 կմ/ժ արագությամբ։

Աղետը լայնածավալ խափանումներ է առաջացրել ավիափոխադրումներում. երեկ չեղարկվել է ավելի քան 760 ներքին և 90 միջազգային չվերթ։ Ավելի քան 700,000 մարդու խորհուրդ է տրվել տարհանվել։

Իշխանությունները զգուշացրել են ջրհեղեղների և սողանքների վտանգի մասին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image