Այլ

Տիեզերք նոր արբանյակ են արձակել

Տիեզերք նոր արբանյակ են արձակել

Չինաստանը բարեհաջող կերպով տիեզերք է արձակել Haiyang-2E արբանյակը։ Այն ունի գիտական նշանակություն եւ զբաղվելու է մեր մոլորակի ջրային տարածքների, մասնավորապես՝ օվկիանոսային միջավայրերի մոնիթորինգով։ Այս մասին հայտնում է Չինական աէրոտիեզերական գիտության եւ տեխնիկայի կորպորացիան (CASC)։ Արբանյակը տիեզերք է հասցրել CZ-4B (Long March-4B) կրիչ հրթիռը։ Արձակումն իրականացվել է Ցյուծյանի տիեզերակայանից։ Արձակիչ հրթիռը մշակվել է Շանհայի Տիեզերական թռիչքների տեխնոլոգիաների գիտական ակադեմիայի կողմից։ Այն կարող է տիեզերք հասցնել 2,5 տոննա կռշով բեռներ։ Թռիչքը ճանաչվել է բարեւահաջող։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image