Ժամանց

Առաջին անգամ շունը դարձել է ոստիկան

Առաջին անգամ շունը դարձել է ոստիկան

Ճապոնիայում, Միյաձակիի շրջանում տեղի ոստիկանությունն առաջին անգամ պոմերանյան շպից ցեղատեսակի Խակու անունով շանը ներառել է իր հաստիքակազմի մեջ։ Սա առաջին դեպքն է այդ երկրում, երբ դեկորատիվ տեսակի շունը պաշտոնապես դառնում է ոստիկանական հաստիքակազմի անդամ՝ որպես որոնող հոտառու շուն։ Խակուն հաղթել է իր բոլոր 50 մրցակիցներին, որոնց մեջ եղել են ավանդաբար իրավապահ համակարգում ծառայության վերցվող գերմանական հովվաշներ եւ այլ խոշոր տեսակների շներ։

Խակուն երկու տարեկան է։ Խակուի առավելությունը՝ բացառիկ հոտառությունն է, փոքր չափսերը եւ ոչ ագրեսիվ արտաքինը։ Այս հատկությունների շնորհիվ նա կկարողանա աշխատել փակ տարածություններում՝ առանց մարդկանց մոտ վախ առաջացնելու՝ որոնողական աշխատանքներ իրականացնելու ժամանակ։ Ներկայումս Խակուն անցնում է վարժեցման փուլ, որից հետո արդեն կներգրավվի ոստիկանական ամենօրյա իր պարտականությունների կատարմանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image