Իրավունք

ՔԿԾ խոսնակը հերքում է մեր տեղեկությունները

ՔԿԾ խոսնակը հերքում է մեր տեղեկությունները

Քրեակատարողական ծառայության խոսնակ Նոնա Նավիկյանը հերքել է մեր այսօրվա լուրը. «Ընտրությունների գիշերը ծեծել են կալանավորներին»։

Հերքման տեքստում գրված է․ «Քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց կողմից ընտրությունների հետ կապված հրապարակային որևէ՛ վիրավորանք կամ հայհոյանք չի հնչել, ավելին՝ որևէ՛ ազատազրկված անձ քրեակատարողական ծառայողների կողմից չի ենթարկվել ծեծի։ Հրապարակման մեջ ներկայացված պնդումները հիմնված չեն փաստերի վրա և չեն հաստատվում որևէ օբյեկտիվ տվյալով։ Քրեակատարողական ծառայությունը գործում է բացառապես օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, իսկ ցանկացած միջադեպ ենթակա է պատշաճ արձանագրման և իրավական գնահատման»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image