Ժամանց

Որ հայտնի հայ և ֆրանսիացի երգիչներն են երգելու Գյումրիում Մակրոնի այցի օրը

Որ հայտնի հայ և ֆրանսիացի երգիչներն են երգելու Գյումրիում Մակրոնի այցի օրը

Ինչպես արդեն գիտենք, մայիսի 5-ին Գյումրիում կազմակերպվելու է հայ-ֆրանսիա հարաբերություններին նվիրված մեծ միջոցառում։

Վարդանանց հրապարակում նախատեսված «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» համերգը, ըստ երևույթին, ոչ միայն մշակութային, այլև քաղաքական ընդգծված նշանակություն ունի։

Միջոցառմանը ներկա կլինեն Էմանուել Մակրոնը և Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկացանք, որ այդ օրը բեմում հանդես կգան ֆրանսիացի հայտնի երգիչներ Պատրիկ Ֆյորին, Ջոյս Ջոնաթանը, Մայքլ Կանիտրոն, իսկ հայ երգիչներից Էրիկ Կարապետյանը, Տաթև Ասատրյանը և Մաշա Մնջոյանը։

Համերգը կուղեկցվի սիմֆոնիկ նվագախմբով՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image