Իրանը զգուշացրել է Իսրայելին՝ չմիանալ ամերիկյան հարվածներին։
Այս մասին, «Fars» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլգադրը։
Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները հայտարարել էին, որ երկրի զինված ուժերը հասցված են լիարժեք մարտական պատրաստականության: «New York Post» թերթը գրել է, որ Իսրայելը պատրաստ է միանալ ԱՄՆ-ին՝ Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցում:
«Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կստանա համարժեք պատասխան։ Իսրայելը չի խուսափի դրանից» - ասվում է Իրանի ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ:
Հիշեցնենք` ԱՄՆ զինվորականները հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Իրանցի զինվորականները հայտնեցին Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին հասցված պատասխան հարվածների մասին։
Երկու կողմերն էլ պաշտոնապես դադարեցրել են բանակցությունները։