«Զատիկ» մանկատան կամ «Երեւանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Աշոտ Մնացականյանը, որն այս տարվա հուլիսի 1-ից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հրամանով ազատվել է տնօրենի պաշտոնից, դեռեւս չի աշխատում։
Մանկատան երկարամյա եւ փորձառու տնօրենին աշխատանքի որեւէ առաջարկ չի արվել, ոչ ոքի մտքով չի անցել նրա փորձն ու գիտելիքները, մանկատան երեխաներին կրթելու եւ դաստիարակելու գործում ունեցած վաստակն օգտագործել ի շահ մեր պետության։
«Նորմալ է, նոր մարդիկ են գալիս, նոր ծրագրեր ու մոտեցումներ են պետք։ Ես առաջին կամ միակ մարդը չեմ, որ ազատվել է աշխատանքից»,- մեր հարցերին այսպես արձագանքեց Աշոտ Մնացականյանը։