Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում փոթորկի հետևանքով զոհվել է մոտ 90 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով բնական աղետների հետևանքների դեմ պայքարի և արտակարգ օգնության պետական վարչությանը:
Մասնավորապես, մի քանի զոհ կա ծառերի ընկնելու և տների պատերի փլուզման հետևանքով:
Գործակալության տվյալներով՝ տուժել է 53 մարդ, վնասվել է 87 տուն, սատկել է 114 գլուխ ընտանի կենդանի:
Քամու պոռթկումները պոկել են գովազդային վահանակները, արմատախիլ արել ծառերը, որոնք ընկել են նաև կայանված ավտոմեքենաների վրա: