Հասարակություն

ՔՊ-ն այդ ձախորդ օրերի և ձմռան նման, կուգա ու կերթա․ քոմենթներ

ՔՊ-ն այդ ձախորդ օրերի և ձմռան նման, կուգա ու կերթա․ քոմենթներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ հետ հանրությանը կրթելուց, դասախոսություններ կարդալուց, բլոգերություն անելուց բացի, որոշել է նաև DJ աշխատել, երգել- պարել, նվագել։ Նիկոլ Փաշինյանի մոտ ամեն բան միջինից բարձր է ստացվում, միայն երկիր ղեկավարելն է, որ ընդհանրապես չի ստացվում։ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է պատրաստվում երիտասարդներին դիմավորել, որպեսզի երգեն-պարեն, իսկ ֆեյսբուքյան օգտատերերը Փաշինյանին սուր քննադատության են ենթարկում մեկնաբանությունների դաշտում․

Մերի Գրիգորյան ․ «Վարչափետը անցել է նոր տակտիկայի՝ երիտասարդությանը հիմարացնելու հավատ ներշնչում իր ստոր չստորագրված խաղաղությամբ, քանի որ առաջիկայում ընտրություն է ։ Ո՞նց կարելի է մեծարել ու հավատալ այդ չարիքին, որն ավիրեց մեր երկիրը՝ հանուն իր պաշտոնի ու լափամանի»։ 

Ապեր Ղուկասյան․ «Մնում է ֆուտբոլի հավաքականում խաղաս»։

Դերենիկ Վարդանյան․ «Աստված ջան, փրկիր մեզ այս չարիքից»։

Գեղամ Ավագյան․ «Մարդու ծիծաղ ա գալիս, ինչ մեղկ ենք մենք Հայերով»։

Սյուզաննա Ամիրյան․ «Ժեխերի հավաք, մսացու Արմանին ասեք հեծանիվ քշի, բդերը մաշի ամոթ ա»։

Ջուլիետա Հակոբյան․ «Էս երեխաների ծնողներն ի՞նչ են մտածում, որ թույլատրել են իրենց զավակները շփվեն սրա հետ»։

Ժաննա Զաքարյան․«Համերգին չմոռանաք աշուղ Ջիվանու «Ձախորդ օրերը» երգեք, որովհետև իսկը՝ տեղին է։ ՔՊ֊ն այդ ձախորդ օրերի և ձմռան նման, կուգա ու կերթա»։

Անկա Ավետիսյան ․«Եվ Աստված հայ ազգին որոշեց պատժել և ուղարկեց նիկոլին....»

Մարինե Ղազարյան ․«Նման ԿԱՊԻԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ հատկացված գումարներն ավելի ճիշտ կանեք վատ պայմաններում ապրող մարդկանց, ծերերին տաք։ Սրանով ավելի շատ նողկանք եք առաջացնում մարդկանց մեջ ձեր նկատմամբ»։ 

Կարինե Դավթյան․ «Հա լավ, բայց էս սիրուն աղջիկների մեղքը որն ա, որ էս կապիկությանը մասնակից եք դարձնում, Էս էրեխեքը, վախենամ, ամբողջ կյանքում սրա պատճառով ամոթով մնան»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image