Քաղաքականություն

Երեքը՝ մեկում

Երեքը՝ մեկում

Այսօր կարելի էր մեկը մյուսից հետաքրքիր երկու հոդված գրել. մեկը՝ չինական փիլիսոփայության դպրոցների պատմության, մյուսը՝ իմպիչմենտի մասին: Այդպես էլ որոշել էի, բայց երբ հասա գործատեղ, Նիկոլը մի ստատուս գրեց ու խառնեց բոլոր հաշիվներս: Ի՞նչ անեմ՝ մտածում էի… Կա՛մ երեք առանձին հոդված պիտի գրեմ, կա՛մ լարեմ երեւակայությունս եւ այդ երեք թեման միավորեմ մեկ հոդվածի մեջ: Վերջին գաղափարն ինձ ավելի դուր եկավ: Էլ ժամանակ չկորցրի ու սկսեցի:

Մաս առաջին՝ Աննա եւ Նիկոլ

Եվ, ուրեմն, Աննա Հակոբյանը՝ ոչ ավել, ոչ պակաս, երկու տարով մեկնում է Չինաստան՝ ինչ-որ բաներ սովորելու: Հիմա դրան այդպես են ասում՝ գնում է մագիստրատուրա: Աստված իր հետ: Իսկ ի՞նչ է լինելու «կրթվելը նորաձեւ» է սերիալի ճակատագիրը: Ես ոչ մի կերպ չեմ կարողանում բեմի վրա Նիկոլին պատկերացնել առանց Աննայի: Այդ ո՞վ պետք է Աննայի փոխարեն լինի բեմի վրա, որ Նիկոլին ստիպի այդպես ճռվողել… Գիտե՞ք, թե սա արդեն ինչի է նման: Ի դեպ, հայկական սերիալներում այդպիսի բաներ հաճախ են պատահում: Ասենք՝ դերասաններից մեկը պետք է ինչ-ինչ պատճառներով Հայաստանը լքի (երկար ժամանակով կամ ընդմիշտ), իսկ սերիալն ավարտվելու նշաններ դեռ ցույց չի տալիս: Ռեժիսորը, ոտքի վրա, այնպես է դասավորում, որ տվյալ դերասանը, ավելի ճիշտ՝ հերոսը, իր խաղացած վերջին սերիայում մեռնում է կամ մեկնում մի հեռու երկիր: Այդպես եղավ Հրանտ Թոխատյանի կերպարի հետ «Մեր բակը-2»-ում, եթե չեմ սխալվում: Հաջորդ սերիաներն արդեն առանց Հրանտի նկարահանվեցին: Մեկնողն այս դեպքում «կրթվելը նորաձեւ է» բազմասերիալի գլխավոր դերակատարուհին է, որին պետք է դուրս բերել խաղից: Այնպես որ, հաջորդ սերիայում Նիկոլին կտեսնենք օդանավակայանի VIP սրահում՝ Աննային թաթիկով անելիս՝ goodbay Anna, goodbay my love… Չի բացառվում, իհարկե, որ Նիկոլը շարունակի միայնակ կրթել հանրությանը, մինչեւ Աննան ավարտի մագիստրատուրան եւ վերադառնա, բայց, տղամարդ ենք՝ իրար մեջ խոսում ենք, ո՞վ այդքան կձգի: Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասում էր՝ թող իրենցից մեկը կուսակրոնություն ընդունի, ու տեսնենք՝ ինչքան կդիմանա: Ինչեւէ, երկու տարի հետո, երբ Աննան վերադառնա (եթե վերադառնա) ու Նիկոլին հարցնի՝ շնացե՞լ ես, ամուսնյակ իմ, ի՞նչ պետք է պատասխանի Նիկոլը: Եվ այս ողջ պատմության մեջ ամենակարեւոր մոմենտը հենց դա է:

Մաս երկրորդ՝ Նիկոլ եւ Նիկոլ

Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, ոչ մի կերպ չէր կարող ծանոթ լինել այս հոդվածի առաջին մասին, քանզի այն գրվել է իր հերթական ֆեյսբուքյան գրառումից մոտ 12 ժամ հետո: Եվ, ուրեմն, այս նախկին երիտասարդը, չիմանալով, թե ինչ կարող է գալ իր գլխին երկու տարի հետո, ազդված «Զվարթնոց» օդանավակայանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիմավորման բազմամարդ արարողությունից, առավոտ քշերով հերթական գրառումն է անում. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի․ համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների՝ ի՞նչ է տեղի ունենում, երբ պարզվում է՝ կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը եւ կուսակրոնության ուխտի ստանձնումից հետո զավակ է ունեցել»։ Ես արդեն զարմանում եմ Նիկոլ Փաշինյանի ոչ թե համառության, այլ՝ պնդաճակատության վրա: Այ մարդ, քո ի՞նչ գործն է, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ինչ կանի, երբ կուսակրոն հոգեւորականը խախտի կուսակրոնության ուխտը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քեզ հարցնո՞ւմ է, թե դու ինչ կանես, եթե Աննան 2 տարով բացակայի ամառանոցից: Աստված մեկ է, չէ՞, բոլորի համար: Արդ, ուրեմն, Աստված պատվիրակել է բոլորին՝ չշնանալ: Բա որ ՀԱԵ-ն էլ փորփրի ու պարզի, որ պոչդ խուզել, ՔՊ-ական լակոտների խելքին ես ընկել ու աղջիկ-մաղջիկ ես տարել-բերել կառավարական դաչաներ, ի՞նչ պատասխան ես տալու Աննային ու հավատացյալ ոչխարներիդ: Աննան գուցե հասկանա ու ների, իսկ ոչխարներդ, ախր, մի բառ են «արտասանելու»՝ Բեեը՜ը՜ը՜ը՜…

Մաս երրորդ՝ իմպիչմենտ եւ Նարեկ Մալյան կամ Նարեկ զվարթուն

Ինչո՞ւ է «Նվարդ»-ը գրվում «դ»-ով, իսկ «Զվարթ»-ը՝ «թ»-ով: Դիմենք Հրաչյա Աճառյանին: Նա ասում է, որ «Նվարդ»-ը պարսկերեն բարդ բառ է՝ կազմված «nav» (նոր) եւ «vard» (վարդ) բառերից: Իսկ «Զվարթ»-ն արդեն կապ չունի «վարդ» բառի հետ: Այն նշանակում է միշտ արթուն՝ զվարթուն (երկնային զինվորներ, հրեշտակներ, հսկողներ): Այստեղից էլ VII դարի Զվարթնոց տաճարի անվանումը: Եվ, ուրեմն, էս Նարեկը, մինչ մենք զբաղված էինք Աննային Չինաստան ճանապարհելու եւ Կաթողիկոսին Երեւանում ընդունելու գործով, բոլորիս համար անսպասելի մի տեսանյութ հրապարակեց, թե իմպիչմենտի գործընթացով վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի կոչով երկու հրապարակ ժողովուրդ էր դուրս եկել փողոց՝ դիմավորելու «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարած Հայրապետին: Որ ճիշտն ասեմ՝ այդ տեսանյութի մեկնաբանություններից ես ինձ մի քիչ վատ զգացի, անգամ՝ վիրավորված: Ո՞նց թե՝ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի կոչով: Դավիթ Համբարձումյանի կարողություններին ես, իհարկե, չեմ կասկածում, բայց սովոր չեմ լռելու։ Եվ ուրեմն՝ գալիս էր Կաթողիկոսը, ժողովուրդը տարբեր տեղերից իմացել էր այդ մասին եւ եկել էր դիմավորելու նրան, իր աջակցությունն ու սատարումը հայտնելու Հովվապետին: Արժե՞ր այդ ժողովրդին ասել, որ նա չէր գա, եթե չլիներ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի կոչը: Ես չեմ քննարկում, չէ՞, Իշխան Սաղաթելյանը, Արթուր Վանեցյա՞նը, թե՞ Դավիթ Համբարձումյանն առաջինը կոչ արեց: Եթե սկսեմ քննարկել, կարող է պարզվել, որ Դավիթ Համբարձումյանն այս մասին իմացել է Նարեկ Մալյանից, իսկ Նարեկ Մալյանը՝ Ֆեյսբուքից: Լավ է, որ միշտ արթուն ես կամ ՀՀ գլխավոր արթունն ես, բայց փոքրիկ քաղաքական համեստությունը չէր խանգարի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image