Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած ու հետո ձերբակալված քաղաքացին ազատ է արձակվել, բայց կա հարուցված քրեական գործ, որով քաղաքագետ ներկայացող Արամ Ավետիսյանը չի անցնում։
Քրեական վարույթ է նախանձեռնվել խուլիգանության հոդվածով, սակայն ձմերուկ վաճառող քաղաքացին, մեր տեղեկություններով, դեռեւս կարգավիճակ չունի, նրան մեղադրանք չի առաջադրվել։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Արմավիրի շուկաներից մեկում։