Իրավունք

Կլինի՞ իրավական գնահատական, թե՞ ոչ

Կլինի՞ իրավական գնահատական, թե՞ ոչ

Ընտրությունների օրը նշանակելուց հետո ուժի մեջ մտավ բարեգործության արգելքը, ինչն արդեն քննարկումների առարկա է դարձել քաղաքական դաշտում: Մի շարք ահազանգեր են հնչել , մասնավորապես վարձավճարների վճարման և վարչապետի տիկնոջ կողմից հիմնադրամի շրջանակում անգլերենի դասընթացների առաջարկների վերաբերյալ: Հակակոռուպցիոն կոմիտեից այս պահի դրությամբ որևէ պաշտոնական արձագանք չի ստացվել:

Ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով այս թեմային, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը նշել է, որ չի ցանկանում այս պահին կոնկրետ դեպքի մասին իրավական գնահատական հայտնել, որպեսզի հետագայում իր խոսքը չկանխորոշի որևէ իրավական ընթացք: Նահապետյանը հիշեցրել է, որ Քրեական օրենսգրքի 221 հոդվածը սահմանում է բարեգործության արգելքի խախտման համար պատասխանատվությունը, ընդգծելով, որ օրենքում հստակ նշված են և՛ կիրառման եղանակները, և՛ սուբյեկտները, որոնք կարող են հանցակազմի պատասխանատվություն կրել: Վերջում նախագահը հավելեց, որ կոմիտեին ներկայումս նման հաղորդում չի հասել այն դեպքի վերաբերյալ, որը նշվել էր զրույցում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image