Շատ է խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը զզվելի կոմպրոմատներ ունի իր բոլոր թիմակիցների դեմ, եւ դա է պատճառը, որ թիմակիցները վախենում են նրանից ու ամենաչնչին փորձն անգամ չեն անում՝ չենթարկվելու ՔՊ-ի տիրանին: Ասում են՝ անգամ առանձին ՔՊ-շնիկների վրա անձնական բնույթի կոմպրոմատներ ունի, որոնք կհրապարակվեն մեկ րոպե անց այն բանից հետո, երբ տվյալ ՔՊ-շնիկը նույնիսկ քնի մեջ ինչ-որ հականիկոլական արտահայտություն թույլ տա իրեն: Խմբակային սեքսի տեսարաններ, մանկապղծության դրվագներ, կուսակցի կնոջը դոմփելու ապացույցներ… Մի խոսքով՝ քաղաքացիական պոռնոգրաֆիայի մի ամբողջ բուկետ ՔՊ-ի դեմ, որի թղթային ու դիդակտիկ տարբերակները պահվում են Նիկոլի ամառանոցի սեյֆում, իսկ բանավոր կրկնօրինակները՝ Նիկոլի գլխում:
Հարց՝ ո՞վ կարող էր Նիկոլին այդքան կոմպրոմատ մատակարարել: Ընդ որում՝ այդ ծավալի հավաստի կոմպրոմատ: Իրենց՝ ՔՊ-շնիկներին, չի՞ հետաքրքրում այս հարցը: Կարծում եմ՝ հետաքրքրում է… Ուղղակի ՔՊ-շնիկները չեն համարձակվում հետաքրքրվել, թե ով է կոմպրոմատների մատակարարը, որ աշխատում է ուղիղ Փաշինյանի հետ՝ իրենց դեմ: Նրանք շատ լավ են հասկանում, որ եթե նույնիսկ չլինի էլ ինչ-որ մեկը, որ Փաշինյանին տեղեկատվություն է փոխանցում իրենց մասին, միեւնույն է, Փաշինյանն իր 5 մատի պես ճանաչում է քաղպոռնոգրաֆիա հաստատության բոլոր անդամներին եւ նրանց (քաղ)պոռնոգրաֆիկ կյանքը:
Անձամբ ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն մեծ ներդրում ունի այս գործում, եւ չեմ բացառում, որ ՔՊ-շնիկների կոմպրոմատների մեկական օրինակներն էլ հենց ԱԱԾ-ում են պահվում: Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է կոմպրոմատները հրապարակել ոչ միայն իր անունից, այլեւ՝ ԱԱԾ-ի, այսինքն՝ ինստիտուցիոնալ ճանապարհով: Իսկ մեր երկրում որեւէ ինստիտուտ կա՞, որ ԱԱԾ-ին ասի՝ այդ ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք Արսեն Թորոսյանին ասֆալտի վրա քարշ տալով տանում… ԱԱԾ-ի հետ երկխոսողը Նիկոլն է, բայց նա ԱԱԾ-ին չի հանդիմանի դրա համար, ուղղակի նենգորեն կլռի, մինչեւ այդ «պետական» կառույցը պաշտոնական հայտարարություն տարածի Արսեն Թորոսյանին «հոպ-ստոպ» անելու շարժառիթների եւ իր ձեռքի տակ եղած ապացուցողական նյութերի մասին: Թող Արսեն Թորոսյանը չնեղանա, որ օրինակն իր վրա բերեցի: Նման բան կարող է տեղի ունենալ յուրաքանչյուր ՔՊ-շնիկի հետ, ով դույզն-ինչ կշեղվի տիրանի սահմանած դավաճանության քաղաքականությունից: Բացի այդ էլ՝ սա ընդունված աշխատաոճ է ամբողջ աշխարհում ու մանավանդ այն երկրներում, որոնք բռնել են բռնապետություն դառնալու ճանապարհը:
Մյուս կողմից էլ՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ամենաշատ ԱԱԾ տնօրեն փոխած ղեկավարն է: Սա չի՞ նշանակում, արդյոք, որ կա մեկը, որն իր հերթին կոմպրոմատ է մատակարարում Փաշինյանին ԱԱԾ-ի ու նրա ղեկավարների դեմ: Այ, սա արդեն ավելի հետաքրքիր է, քան ՔՊ-շնիկների դեմ ճղճիմ կոմպրոմատների հավաքագրումը: Այսօր ո՞ւմ է, օրինակ, հետաքրքրում, թե որ «տղամարդ» ՔՊ-շնիկն է բաղնիք գնացել տանկիստ Գագոյի հետ, որը գինարբուք է սարքել ու զվարճացել Ծերեթելու հարթակի մի խումբ աշխատակցուհիների մասնակցությամբ: Փոխարենը՝ քաշով մեկ ոսկի է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Աբազյանի դեմ կոմպրոմատը, որի բովանդակությունն ու փոխանցողի անունը մենք չիմացանք զուտ այն պատճառով, որ Աբազյանը դիմադրության նշույլ անգամ ցույց չտվեց: Իսկ նրանք, այն 5 հոգին, որոնց Նիկոլը մի գիշերվա մեջ, մեղմ ասած, ս… արեց SMS-ով, դիմադրեցի՞ն: Ոչ։ Կարեն Անդրեասյանը, ՊԵԿ-ի քինդեր սյուրպրիզը, Քյարամյանը, Խաչատրյան Սասունը, ավելի ուշ՝ Վահե Ղազարյանն ու ոստիկանապետ Արամը… Ուրեմն կոմպրոմատ կար, չէ՞, որ սուսուփուս թռան: Ասում են՝ էն Կարեն Անդրեասյանը մինչ օրս էլ Նիկոլի նկարն իր տան պատից չի իջեցնում, որ հանկարծ ավելի վատ բան չպատահի իր հետ: Այդպես՝ պապս Բրեժնեւի նկարը չէր իջեցնում մեր տան պատից, որովհետեւ համոզված էր, որ Ստալինի ժամանակները դեռ չեն անցել, ու կոմունիստները դեռ կարող են իր հետեւից գալ: Մի անգամ, իմ խելքով իբր կատակ եմ անում, պապիցս թաքուն գլխիվայր կախեցի այդ նկարը: Երանի այդպիսի բան չանեի… Ճիպոտը քաշեց, ու տուր թե կտաս ապագա Էդիկ Անդրեասյանի հետույքին: Այնպես որ, դու ճիշտ ես, Կարեն Անդրեասյան՝ ո՜վ մեր պոռնկաբարո արդարադատության երբեմնի նախարար:
Մոռացա էլ, թե ինչից էինք խոսում… Հա, կոմպրոմատից ու Նիկոլին կոմպրոմատներ մատակարարողներից: Ես այս հարցերից շատ էլ գլուխ չեմ հանում, բայց գիտեմ, թե ինչպես կարելի է այս ֆրոնտում հաղթել Փաշինյանին ու ստիպել նրան ձեռնպահ մնալ ՔՊ-շնիկներին եւ պետական պաշտոնյաներին խայտառակելու այդ զազրելի գործիքներից: Պետք է ի մի բերել Փաշինյանի դեմ եղած բոլոր կոմպրոմատները: Խոսքն արդեն հայտնի կոմպրոմատների մասին չէ, որոնցով Փաշինյանը հասցրել է բազմիցս խայտառակվել: Նոր ու ավելի թարմ կոմպրոմատներ են պետք նրա հավանական ու անհավանական կյանքի բոլոր ասպարեզներից՝ սկսած մեր երկրի թշնամիների հետ նրա բանավոր պայմանավորվածություններից եւ վերջացրած տեղական օլիգարխների (բարեխիղճ գործարարների) հետ նրա ունեցած առնչություններով: Այլապես սա ի՞նչ վիճակ է՝ երկրի թիվ մեկ փող լվացողը, որ անգամ պետական վարկերն ու պարտքերն է լվանում, դնում գրպանը, աջուձախ ուրիշներին է մեղադրում փող լվանալու մեջ: Իսկ գուցե մտածում եք, որ կարող էր մի օլիգարխ կամ մի քնձռոտ վերամշակող գործարան տոննաներով ադամանդի անմշակ հումք բերել Հայաստան՝ շրջանցելով ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը, մաքսային ծառայություններն ու սահմանապահ անցակետերը՝ առանց Նիկոլի գիտությա՞ն: Տեսաք, չէ՞, թե ինչ հիստերիկ ձեւով աշխատանքից ազատեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդին: Գիտե՞ք, թե ով է այդ մարդը: Դա այն մարդն է, որը «մեղավոր» է նշանակվելու Ռուսաստանից ադամանդի հումք գողանալու եւ Հայաստան բերելու գործով: Նիկոլը վատ հո՞տ է առել ռուսական ՖՍԲ-ի այս բացահայտումից: Ո՞վ կարող է սա հաստատել կամ հերքել: Առհասարակ ասում են՝ մարդ լինի՝ կոմպրոմատ միշտ էլ կճարվի: Այս դեպքում հա՛մ մարդը կա, հա՛մ կոմպրոմատը: Մինչդեռ Նիկոլի իդեոլոգները Ֆեյսբուքում շուխուր են դրել, թե Սամվել Կարապետյանը Ռուսաստանից բիլակով տղերք է բերել, որ ՀՀ իշխանությունների հարցերը լուծեն: Դա իրենց վախերի քողածածկույթն է, ուրիշ՝ ոչինչ: