Հասարակություն

Ինչ է սպասվում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ինչ է սպասվում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ազգային ժողովում ընդդիմադիր ամենամեծ ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է ՀՀ գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ըստ խմբակցության՝ այս քայլը պայմանավորված է դատախազի կողմից սահմանադրական լիազորությունների խախտմամբ եւ քաղաքական չեզոքության բացակայությամբ։ Ընդդիմադիրները մեղադրում են գլխավոր դատախազին շինծու քրեական վարույթներ հարուցելու համար՝ ընդդիմադիր պատգամավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ գլխավոր դատախազին կարող է պաշտոնանկ անել Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդով՝ օրենքով սահմանված դեպքերում։

Բացի գլխավոր դատախազից, Ազգային ժողովի խմբակցությունները կարող են անվստահություն հայտնել բոլոր այն պաշտոնյաներին, որոնք ընտրվել են ԱԺ-ի կողմից։
Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Վարդեւանյանը, խոսելով ընդդիմադիր խմբակցության նախաձեռնության մասին, ասաց՝ չի հիշում, որ երբեւէ գլխավոր դատախազի դեմ անվստահության պրոցես եղած լինի։

Անդրադառնալով նախաձեռնության հիմքերին՝ նշեց․ «Կհիշեք հանրային քրեական հետապնդումը, մինչ օրս ապօրինի կալանավորումը Սամվել Կարապետյանի, այն տեղի է ունեցել բացառապես «Մեր ձեւով եկեղեցու պաշտպանությանը մասնակցելու» նախադասության համար՝ շուրջ 30 վայրկյան տեւող հարցազրույցի շրջանակում։

Ըստ քննչական մարմնի՝ նշված արտահայտության վերաբերյալ հաղորդումը, այն էլ պատշաճ հաղորդումը ներկայացրել է գլխավոր դատախազը։ Ըստ քննչական մարմնի, առաջի ատյանի եւ վերաքննիչ դատարանների՝ նշված տվյալը չի հերքվել։ Պատկերացրեք` «մեր ձեւով» արտահայտությունը գլխավոր դատախազի գործունեության տեսանկյունից նման միջամտության հիմք է դարձել, այնուհետեւ կալանք, այնուհետեւ տեւող կալանք։

Կհիշեք, երբ արբիտրիժի որոշումը հրապարակվեց, որով հստակ էր, որ ՀԷՑ-ին միջամտությունը պետք էր դադարեցնել, այդ թվում` ժամանակավոր կառավարչի նշանակումը, իսկ եթե նշանակվել է, ապա պետք է անհապաղ դադարեցվի, դրան ի պատասխան մի շարք քաղաքական իշխանության ներկայացուցիչներ օգտագործեցին «ձեւ չունեք» բառակապակցությունը:

Այդ արտահայտության վերաբերյալ բազմաթիվ անձինք նույն սոցիալական ցանցերում ներկայացրել էին իրենց մեկնաբանությունները՝ դրանով ողջունելով դատարանի որոշումը չկատարելը, նման քաղաքական դիրքորոշումը։ Ի վերջո «ձեւ չունեք»-ը կարող է վերաբերել դատարանի որոշումը չարամտորեն չկատարելուն, ընդհանրապես իշխանությունն ամեն կերպ պահելուն, տարբեր մեկնաբանություններ, չէ՞, կարող են լինել։ Ես հստակ առնչություն տեսնում եմ վարույթ հարուցելու մասով»։

Փաստաբանը «ձեւ չունեք» արտահայտության վերաբերյալ հուլիսի 28-ին դիմում-հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին, որպեսզի հարցը քննության առարկա դարձվի։ Օգոստոսի 25-ի Վարդեւանյանը ստացել է գլխավոր դատախազությունից մեկ նախադասությունից բաղկացած պատասխան, ըստ որի, նույնիսկ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով ներկայացված դիմումը չի ուղարկվել համապատասխան քննչական մարմին։

Փաստաբանը մեկ այլ օրինակ էլ է բերում՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի մասով․ «Երբ հստակ նույնականացման տվյալները` ոստիկանների, իրենց գործողությունները տեսաձայնագրված են եւ որեւէ հանրային քրեական հետապնդում կոնկրետ անձի վերաբերյալ, այսինքն՝ մեղադրանք առաջադրելու դատավարական գործողություն առկա չէ, սա ինչի՞ մասին է խոսում։

Ես ինքս տեղյակ չեմ ամենայն մանրամասնություններով ձեր կողմից նշված գործընթացի վերաբերյալ, բայց առնվազն դատախազության գործողությունների վերաբերյալ իմ մատնանշած օրինակները, մեղմ ասած, անհանգստացնող են, մտահոգիչ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image