Սպորտ

ՖԻՖԱ-ի նախագահը շնորհավորել է Մեսիին

ՖԻՖԱ-ի նախագահը շնորհավորել է Մեսիին

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն Արգենտինայի հավաքականի մարզիկ Լիոնել Մեսիին ուղղված շնորհավորական գրառում է հրապարակել սոցկայքի իր էջում։ «Տեսնել, թե դու ինչպես ես խաղում ֆուտբոլ, մեծագույն առավելությունն է այս սպորտաձեւի, թանկագին Լիոնել Մեսի։ Խաղադաշտում դու անհնարինը դարձնում ես հնարավոր եւ միավորում ես ողջ աշխարհին՝ քո տաղանդի հանդեպ ունեցած հիացմունքով։ ․․․ Շնորհակալություն ամեն ինչի համար, որ դու արել ես, որպեսզի ֆուտբոլը դառնա ամենից սիրված սպորտաձեւը Երկիր մոլորակի վրա։ Ցանկանում եմ քեզ ուրախ ծննդյան օր եւ հետագա հաջողություններ ․․․»,- ասված է Ինֆանիտոյի շնորհավորանքում։ Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Լիոնել Մեսին դարձավ 39 տարեկան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image