Միջազգային

Ռուսաստանից արտաքսված օտարերկրացիների թիվը զգալի աճ է գրանցել

Ռուսաստանից արտաքսված օտարերկրացիների թիվը զգալի աճ է գրանցել

2026 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից արտաքսվել է 43 հազար 700 օտարերկրացի և քաղաքացիություն չունեցող անձ։ Նրանց տեղափոխել են երկրի սահմաններից դուրս՝ ընդհանուր առմամբ 59 օտարերկրյա պետություն։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը 65,5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը։

Համեմատության համար նշվում է, որ 2025 թվականի առաջին վեց ամիսներին Ռուսաստանից արտաքսվել էր 26 հազար 400 օտարերկրացի և քաղաքացիություն չունեցող անձ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image