Երևանի բնակիչ 42-ամյա տղամարդը հուլիսի 10-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանում 9-ամյա տղայի հետ անհատական պարապմունքներ անցկացնելու ընթացքում դրսևորել է սեքսուալ բնույթի գործողություններ։
Տղամարդը ձեռքով հպվել է անչափահասի սեռական օրգանին, իսկ երբ երեխան փորձել է դիմադրել, ձեռքով սեղմել է երեխայի մարմինը՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին. «1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով: Նա կալանավորվել է»։