Առնվազն երկու մարդ զոհվել է, մեկը վիրավորվել՝ ԱՄՆ Միչիգան նահանգի Դիրբորն քաղաքի առեւտրային կենտրոններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Դեպքը տեղի է ունեցել նախօրեին։ Այս մասին հայտնում է ABC News-ը։
Միջադեպի հետեւանքով ընդհանուր առմամբ երեք մարդ է ստացել հրազենային վնասվածքներ։ Մեկը՝ մահացել է տեղում, մյուսը՝ բուժհաստատություն տեղափոխելուց հետո։ Երրորդի կյանքը հնարավոր է եղել փրկել։ Բոլոր մասնակիցները եղել են մոտ քսան տարեկան երիտասարդներ։ Բախման մասնակիցները իրար ծանոթ են եղել։ Նրանց միջեւ կոնֆլիկտ է առաջացել, որը սկզբում ծեծկռտուքի է վերածվել, իսկ հետո արդեն՝ հրաձգության։ Իրավապահները սկսել են հետաքննություն՝ դեպքի առնչությամբ։