«Հրապարակ»֊ի տեղեկություններով` Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին Կենտրոն ՔԿՀ-ից տեղափոխել են հիվանդանոց։ Նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը մեզ փոխանցեց, որ Ղուկասյանը «Հանրապետական» հիվանդանոցում է։
Ըստ պաշտպանի` սրվել է նրա առողջական վիճակը, դատարանը գտել է` բժշկական համալիր փորձաքննությունների կարիք կա։
Նա նշեց` Ղուկասյանն անժամկետ է տեղափոխվել հիվանդանոց։