Ոչ մեծ չափսի ինքնաթիռն ընկել է ԱՄՆ Տեխաս նահանգի Լարեդոյի ավտոմայրուղում։ Ինքնաթիռում եղել է վեց մարդ։ Մեկ մարդ զոհվել է։ Այս մասին հայտնում է AP լրատվական գործակալությունը։ Վթարվելուց հետո՝ ինքնաթիռում հրդեհ է բռնկվել եւ այլն սկսել է այրվել։ Սոցկայքերում տարածվել են ականատեսների հրապարակած կադրերը։ Մոտակայքով անցնող մեքենաների մի քանի վարորդներ փորձել են կոտրել օդաչուի խցիկի ապակին, որպեսզի դուրս բերեն ներսում գտնվողներին։
Ականատեսները նկատել են նաեւ, որ ինքնաթիռից երեք հոգի է դուրս եկել՝ դեռահասային տարիքի եւ մեկ տղամարդ՝ ենթադրաբար օդաչուն։ Անձնակազմի մյուս անդամը փորձել է անգիտակից վիճակում գտնվող ուղեւորին հանել ինքնաթիռից։ Մայրուղում երթեւեկությունը ներկայումս դադարեցված է։