Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է լրագրողների հարցերին Ֆրանսիայում կայացած G7 գագաթնաժողովի հիմնական փուլերի ավարտից հետո։
Նրան հարցրել են, թե երբ է վերջին անգամ լաց եղել։ Ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահը սկզբում կատակել է, որ լաց կլինի, հենց որ հարցազրույցն ավարտվի։ Այնուհետև նա նշել է, որ արձագանքում է «տարբեր իրավիճակների», երբ կորուստներ են լինում մարտադաշտում և թիկունքում, քանի որ Ռուսաստանը «բացարձակապես խելագար հարձակումներ է իրականացնում մեր ժողովրդի վրա»։
«Ես սովորական մարդ եմ։ Եվ գրեթե ամեն օր տեղի են ունենում բազմաթիվ տարբեր իրադարձություններ։ Շատ կորուստներ մարտադաշտում և խաղաղ բնակիչների շրջանում։
Եվ մեր ժողովրդի վրա տեղի են ունենում բացարձակապես խելագար հարձակումներ։ Իսկապես շատ դժվար է, երբ ես հրամաններ եմ տալիս։
Ինձ համար միշտ դժվար է, երբ մեդալներ եմ հանձնում իրենց երեխաներին կորցրած մայրերին և հայրերին։ Նման պահերին ես իսկապես հաճախ եմ լաց լինում», - ասել է Զելենսկին։