Քաղաքագետ, ԲՀԿ ընտրական ցուցակով առաջադրված Սուրեն Սուրենյանցը խոսել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո ստեղծված իրավիճակի և ընդդիմության արձագանքի մասին։
Նրա խոսքով՝ եթե հավաքական ընդդիմությունն առաջնորդվեր փորձառու և քաղաքական մտածողությամբ աչքի ընկնող գործչի կողմից, ինչպիսիք են, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Վազգեն Մանուկյանը, հնարավոր էր, որ ընտրությունների գիշերը քաղաքացիներին կոչ արվեր դուրս գալ փողոց կամ ավելի կոշտ գնահատական տրվեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։