ՊԵԿ-ում հերթական կոռուպցիոն բնույթի ձերբակալությունն է եղել։ ՊԵԿ֊ի աշխատողներին ձերբակալել են կաշառք ստանալուց անմիջապես հետո։
«Ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում՝ հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ։ Վերջիններս մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանից առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ«,֊փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։