Միջազգային

Ռուսաստանը վերսկսում է Ադրբեջանի հետ «սիրախաղը»

Ռուսաստանը վերսկսում է Ադրբեջանի հետ «սիրախաղը»

Ռուսաստանը «անհրաժեշտ» է համարում Ադրբեջանի հետ մոտ ապագայում մշակութային և հումանիտար համագործակցության վերսկսումը։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ «Մոսկվան ընդհանուր առմամբ հանձնառու է Ադրբեջանի հետ երկկողմ կապերի ողջ շրջանակի հետևողական զարգացմանը․

«Սա մեր երկրների ժողովուրդների շահերից է բխում։ Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ներկայիս դադարից հետո հնարավորինս շուտ վերսկսել մշակութային և հումանիտար ոլորտում լիարժեք համագործակցությունը։

Այս ոլորտում կան մի շարք նախաձեռնություններ, որոնք քննարկվել են, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image