Մերձավոր Արեւելքում իրավիճակի հարաբերական հանդարտեցման ֆոնին՝ ԱՄԷ իշխանությունները հանել են իրենց մոտ եղած իրանական սառեցված ֆինանսական միջոցների մի մասի նկատմամբ արգելանքը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Մասնավորապես, արգելանքը վերացվել է 10 միլիարդ դոլար գումարի նկատմամբ, որից 3 միլիարդն արդեն փոխանցվել է Իրանին։ Դա արվել է ի պատասխան այն բանի, որ Էմիրաթների դեմ հարվածները դադարեցվել են։
Գործերի դրական ընթացքի դեպքում, ապա-սառեցված միջոցների ընդհանուր ծավալը կարող է հասնել մինչեւ 20 միլիարդ դոլարի։ Այս գործելաոճով Աբու-Դաբին, ըստ պարբերականի անանուն դիվանագիտական աղբյուրի փոխանցման, փորձում է հասնել խաղաղության կայացման եւ լարվածության նվազման։