Այլ

Հայ ժողովուրդ, փրկի՛ր Խաչդ․ կոտրված Խաչը՝ Փաշինյանի պաշտոնական էջում

Հայ ժողովուրդ, փրկի՛ր Խաչդ․ կոտրված Խաչը՝ Փաշինյանի պաշտոնական էջում

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող  Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջում հրապարակված լուսանկարը, որը ֆիքսել է Էդգար Ղազարյանը,  Հայաստանի պատմության թանգարան կատարած նրա այցից է։ Խորհրդանշական լուսանկար․ Փաշինյանն այլևս ոչինչ չի թաքցնում, գործում է բաց։ Նա մի քանի տարի առաջ նման բան չէր համարձակվի անել։ Ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ «Ոտքդ յորղանիդ գյորա մեկնի»։ Այդպես էլ արել է։ Ժամանակին ոտքերը վերմակի տակից չէր երևում, կուչ էր ածում, հիմա վերմակի տակից հանում ու էլ ոչ մի բանից չի քաշվում։ Մարդիկ հանդուրժում են իր բոլոր արարքները,  և ինքը ծավալվում է ո՜նց ուզի․․․

Առաջին հայացքից թանգարանային սովորական կադր է։ Բայց ժողովրդի աչքին սա սովորական պատկեր չէ։
Խաչը հայի համար սրբություն է․ այն մեր հավատքի, ազգային ինքնության և պաշտպանվածության նշանն է։ Խաչը կանգուն է, երբ ամբողջական է։ Իսկ կոտրված խաչը այլևս ոչ թե սրբության խորհրդանիշ է, այլ խաթարվածության ու վտանգի նշան։

Ժողովրդական ընկալմամբ․

Կոտրված խաչը նշանակում է վատ նախանշան։  Խոսում է խաթարված հավատքի ու վնասված արժեքների մասին, հիշեցնում է, որ հիմքերը թուլացած են, և ապագան անորոշ։

Այսօր Հայաստանի ժողովուրդը ապրում է հենց այդ զգացողությամբ․ կորցրած Արցախ, վտանգված սահմաններ, օտար ուժերի թելադրանք, ներսում պառակտվածություն։ Լուսանկարի այս խորհրդանիշը դառնում է ակամա արտացոլանք իրականության․ մենք կանգնած ենք կոտրված խաչի առաջ։

Բայց չպետք է մոռանալ, որ այստեղ է ժողովրդի ուժը․ խաչի կոտրված թևը կարող է նորից վերականգնվել միայն մեր կամքով, մեր միասնությամբ ու հավատքով։ Եթե ժողովուրդը ձեռք մեկնեց իր արժեքներին, նորից ամուր կանգնեցրեց խաչը, ոչ մի իշխանություն, ոչ մի օտար թելադրանք չի կարող կոտրել մեր ինքնությունը։
Այս լուսանկարը կարելի է կարդալ որպես զգուշացում․ «Հայ ժողովուրդ, եթե դու չփրկես քո խաչը, քո հավատքն ու հայրենիքը, ոչ ոք դա քեզ համար չի անի»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image