UFC-ի թեթև քաշային կարգի հայ մարզիկ Արման Ծառուկյանը պատասխանել է Իլիա Թոփուրիայի վերջին գրառմանը։
Ծառուկյանը «X» սոցիալական ցանցում շեշտել է, որ Թոփուրիայի հրապարակած արխիվային տեսանյութում, որտեղ վերջինս դիպչում է նրա պարանոցին, ավելի շատ հիշեցնում էր ընտանեկան լուսանկարի պահ, քան իրական «ապտակ»։ Նա ընդգծել է, որ տեսանյութը ցույց է տալիս Թոփուրիայի անինքնավստահությունը և ընդգծում է, որ նման բաները չեն կարող փոխարինել ռինգում կայացած մարտերին։
Ծառուկյանը հավելել է, որ իրեն չի հետաքրքրում «լավ տղա» կերպարով ներկայանալ համացանցում, իսկ իր առաջնահերթությունը մրցագորգում հաղթանակը պահպանելն է։ Նա նաև զգուշացրել է Թոփուրիային՝ եթե ցանկանում է ճշմարիտ փորձ ունենալ իրական «ապտակի» մասին, ուրախ կլինի դա ցույց տալ։