Ժամանց

Սենսացիոն հայտարարություն

Սենսացիոն հայտարարություն

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը բացահայտ հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս այն դերը, որն այժմ ունի թիմում։ Ֆուտբոլիստը նկատել է, որ վերջին երեք հանդիպումները սկսել է պահեստայինների նստարանից, ինչն իր համար անսովոր է՝ նման իրավիճակ նա նախկինում չի ունեցել։ Այդ խաղերի ընթացքում նա ընդհանուր առմամբ հանդես է եկել միայն մեկ խաղակես։

Սալահի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը անարդար է։ Նա ընդգծում է, որ տարիներ շարունակ մեծ ներդրում է ունեցել ակումբի հաջողությունների մեջ և իր կատարած աշխատանքը պետք է արժևորվի։ Ֆուտբոլիստը համոզված է, որ իր տեղը մեկնարկային կազմում պետք է լինի բնական , ոչ թե մշտական պայքարի արդյունք։

Նա հիշեցնում է, որ Պրեմիեր լիգա տեղափոխվելու պահից ի վեր ամենաարդյունավետ խաղացողներից մեկն է եղել՝ խփած գոլերի ու գոլային փոխանցումների քանակով։ Սալահը համեմատում է նաև իր նկատմամբ վերաբերմունքը այլ ֆուտբոլիստների հետ՝ նշելով, որ իր յուրաքանչյուր անհաջող խաղի դեպքում քննադատությունն ավելի սուր է դառնում։

Եգիպտացի հարձակվողը չի բացառել թիմից հեռանալու հնարավորությունը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image