Հասարակություն

Փաշինյանի «դոմփելու» մասին գրառումն ուսումնասիրվում է Հանձնաժողովի կողմից

Փաշինյանի «դոմփելու» մասին գրառումն ուսումնասիրվում է Հանձնաժողովի կողմից

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) մեկ շաբաթ առաջ վարույթ էր հարուցել Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ: Վարույթի հիմք է հանդիսացել միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ Ուշադրության կենտրոնում են հետևյալ դրվագները․ «Համբալ» արտահայտությունը, «Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունը, «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը։

Ազգային ժողովի ամբիոնից նման արտահայտություններ անելուց եւ պատասխանատվություն չկրելուց հետո, Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական շոկային գրառումն է արել՝ հայհոյախառն արտահայտություններով․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»,-գրել է նա։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այս գրառման վերաբերյալ վարույթ կհարուցի՞,  հարցրեցինք ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյանին: Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադարձավ այս հարցին․ «Մեզ մոտ մեդիամոնիթորինգի արդյունքում է դեպքերը գալիս հանձնաժողովի քննությանը, դեռ մոնիթորինգի փուլում է, երբ հանձնաժողովը կունենա որոշում, չեմ կարող ձեզ ասել՝ վարույթ կհարուցվի, թե չի հարուցվի, դրա վերաբերյալ կտեղեկանաք»։

-Փաշինյանի բառապաշարի վերաբերյալ ԿԿՀ-ում արդեն վարույթ կա հարուցված, իսկ այսօրվա գրառումը կարո՞ղ է ներառվել այդ վարույթի շրջանակներում։

-Նախ հարուցված վարույթը կոնկրետ դեպքի առիթով է եւ այդպես էլ շարունակվելու է, եթե այլ վարքագիծ քննարկման ենթակա լինի, ապա առանձին վարույթ պետք է լինի։

-Դուք ի՞նչ կարծիք ունեք այսօրվա հայհոյանք պարունակող գրառման վերաբերյալ, որն արվել է երկրի առաջին դեմքի կողմից։

-Առհասարակ, բոլոր պաշոտանատար անձանց վարքագիծը պետք է համապատասխանի վարքագծի կանոնագրքին եւ վարքագծի սկզբունքներին, բայց որպեսզի ես հետագա քվեարկություններում սահմանափակված չլինեմ, թույլ տվեք մինչեւ պաշտոնական հանձնաժողովի դիրքորոշումը որեւէ դիրքորոշում այս դեպքի առթիվ ձեզ չհայտնել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image