Հասարակություն

ԲԴԽ անդամները ինքնաբացարկ հայտնեցին, դատավորները չէին ներկայացել նիստին

ԲԴԽ անդամները ինքնաբացարկ հայտնեցին, դատավորները չէին ներկայացել նիստին

Բարձրագույն դատական խորհուրդը այսօր նիստ էր հրավիրել Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներ Ռուստամ Մախմուդյանին, Հրաչ Այվազյանին և Կարեն Ավետիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ։

Սկզբում քննարկվեցին խորհրդի անդամներ Քրիստինե Մկոյանի եւ Կարեն Թումանյանի ինքնաբացարկի միջնորդությունները։

Մկոյանը հայտնեց` վարչական գործով, որը հիմք է դարձել վարույթի հարուցման համար, Վճռաբեկ դատարանում մասնակցել է գործի քննությանը։ Թումանյանն էլ հայտնեց, որ Հրաչ Այվազյանի հետ ունի ընկերական հարաբերություններ, հետևաբար գտնում է, որ պետք է ինքնաբացարկ հայտնի։

Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ, այնուհետև վերադարձավ ու հայտնեց, որ ինքնաբացարկի միջնորդությունները բավարարվում են։

Բացի սա, մայիսի 23-ին ստացվել է դատավորներ Ռուստամ Մախմուդյանի, Հրաչ Այվազյանի և Կարեն Ավետիսյանի ներկայացուցչի դիմումը՝ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ։ Խորհուրդը միջնորդությունը բավարարեց, նիստը հետաձգվեց։

Նշենք, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image