Միջազգային

Միանգամից երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում

Միանգամից երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում

5,2 եւ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Քերմանշահ նահանգի Քուրազանի շրջանում։ Ստորգետնյա ցնցումների միջեւ տարբերությունը կազմել է 5 րոպե։ Այս մասին հայտնում է IRNA-ն։ Համաձայն հաղորդման, ստորգետնյա ցնցումների օջախային խորությունը 13 կմ է։ Երկրաշարժը զգացվել է թե Քերմանշահում, թե հարակից շրջաններում։ Տեղացիների մեծ մասը հեռացել են իրենց տներից անվտանգության նկատառումներից ելնելով։ Ավերածությունների, մարդկային զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image