Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում կատարելով աղբյուրներին։ «ԵՄ պատվիրակությունը, որի կազմում կլինի նաև ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, կայցելի Հայաստան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու նպատակով՝ հունիսյան խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո։ Հուլիսի 1-ին նախատեսված այցը, որի ծրագրերը դեռ վերջնականապես հաստատված չեն, տեղի կունենա այն պայմաններում, երբ Փաշինյանը ձգտում է ամրապնդել Հայաստանի հեռացումը Մոսկվայից և խորացնել կապերը Եվրոմիության հետ՝ քվեարկությունից հետո, որը շատերը համարում են երկրի աշխարհաքաղաքական ապագայի վերաբերյալ հանրաքվե»,- գրում է լրատվամիջոցը:
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը Ռուսաստանի կողմից ուժեղ և մշտական ճնշման է ենթարկվում։ Այս այցը նպատակ ունի հստակ ուղերձ հղել՝ Եվրոպան ձեզ հետ է»,- ասել է աղբյուրներից մեկը